«ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պետք է իմպիչմենտի ենթարկվի և փոխարինվի փոխնախագահ Ջեյ դի Վենսով»,- նշված է X-ի հրապարակման մեջ, որի հետ համաձայն է միլիարդատեր Իլոն Մասկը։ Թրամփի և Մասկի հակամարտությունը սկսվել է այն պատճառով, որ վերջինս դժգոհ էր NASA-ի կադրային որոշումներից և նախագահի հարկային օրինագծից, որից հետո նրանք սկսել են միմյանց անձամբ քննադատել։ Միլիարդատերը նշել է, որ Թրամփը չէր հաղթի ընտրություններում առանց իր օգնության:               
 

Պատասխանը տալու է Վատիկանը

Պատասխանը տալու է Վատիկանը
18.12.2024 | 12:22

Լոռեցի պապերը տարողունակ խոսք ունեին ՝

«Առաջնախոսը չգիտե, թե ի՞նչ կա եդնախոսի փորումը»:

Բրիտանական հետախուզությունը, Թուրքիայի ու Իսրայելի հետ համագործակցած Մուր - Բյորընս մեմորանդումի շրջանակում, ասաց իր ծանրակշիռ խոսքը Սիրիայում:

Ասաց այնքան հիմնավոր, որ ԱՄՆ -ի Պետդեպն ու ԵՄ -ի արտաքին քաղաքականության պատասխանատու տիկնայք ,

համարում են, որ Ռուսաստանն ու Իրանը արդեն սատկած լեշ են:

ՈՒ շտապելուց միմյանց ոտք տրորելով, նետվում են Դամասկոս,

ալ-Ջուլանիին իրենց բարեկամության ու աջակցության հավաստիքը հայտնելու:

Բայց բրիտանական այդ հարվածի պատասխանն ամենևին էլ Ռուսաստանն ու Իրանը չեն տալու:

Պատասխանը տալու է Վատիկանը:

Իմանալով Վատիկանի հարվածելու մեթոդն ու կարողությունները, կասկած չունեմ, որ վերին աստիճան անհամաչափ ու ծանր են լինելու այդ հարվածները:

Եվ առնվազն երեք ուղղությամբ:

Ինչու՞ եմ այսպես վստահ ասում:

Իսկ դուք հիշեք` Փարիզի Աստվածամոր տաճարի վերաբացման արարողությանը ո՞վ չկար, որը՝ ով լիներ -չլիներ, ինքը պիտի լիներ:

Չկար Հռոմի Պապը:

ՈՒ ոչ միայն չկար, այլև ցուցադրաբար մեկնել էր Կորսիկա...

Չկասկածեք նաև նրանում, որ Վատիկանը չգիտեր, թե ինչ է սպասվում Սիրիայում:

Գիտեր, ու այդ մասին, նոյեմբերի 24-ին Մոսկվա մեկնած պապական նվիրակ, կարդինալ Սորիեսը, վստահ եմ, ոչ միայն Կրեմլին ինֆորմացրեց, այլև հետագա գործողությունների պլանը ներկայացրեց:

Դրանով էլ պայմանավորված պետք է համարել նոյեմբերի

28-29 -ին Մոսկվա մեկնած Ասադին տրված խուսափուկ պատասխանները:

Ռուսների անգործությունը Սիրիայում, երբ գերազանց հասկանում էին, որ գրողի ծոցն է կորչելու իրենց ռեպուտացիան:

Դոկայում Լավրովի անճարակի դեր խաղալը...

Քաղաքականություն է, երբ միջազգային որևէ հաստատություն չի գործում...

Սաշա ԱՍԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 2021

Մեկնաբանություններ